Լրահոս
Օրվա լրահոսը

Մստոյանները Գերմանիա այդպես էլ չմեկնեցին

Օգոստոս 03,2012 13:54

Եզդիները դիմել են նախագահին եւ ոստիկանապետին

«Առավոտի» տեղեկություններով, Արարատի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչներ Ազիզ եւ Ալմաստ Բշարյանները, դաշտաքարցիներ Գոգո եւ Ռստամ Մստոյանները դիմել են ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին եւ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանին:

Նրանք հայտնել են, որ Ջրաշեն գյուղի բնակիչ Թորգոմ Խուդոյանը իրենց երեխաներին Գերմանիա ուղարկելու պատրվակով իրենցից ստացել է մեծ գումարներ, սակայն գումարը ստանալուց հետո չի կատարել իր պայմանավորվածությունը:

Բշարյանները, ըստ այդ դիմումի, Խուդոյանին են տվել 11 000 ԱՄՆ դոլար, իսկ Դաշտաքար գյուղի բնակիչներ Մստոյանները՝ 20 000 ԱՄՆ դոլար:

Կան եզդի համայնքի այլ բնակիչներ էլ, որոնցից դարձյալ մեծ գումարներ է ստացել Խուդոյանը:

Բշարյաններն ու Մստոյանները մինչ այդ դիմել էին նաեւ Արարատի մարզի ոստիկանապետին, իսկ այդ նույն ժամանակ էլ, ըստ մեր աղբյուրի, Թ. Խուդոյանը հանրապետությունից մեկնել է:

«Ինչո՞ւ նրա գույքը, երկու ավտոմեքենաները, բնակարանը, հողամասը կալանքի տակ դրված չեն, քանի որ մենք այդ գումարն առձեռն հանձնել ենք Թ. Խուդոյանին, եւ մեր պայմանավորվածությունն էլ եղել է վերջինի հետ»,- դիմումում գրել են տուժողները: Ի դեպ, նախագահից եւ ոստիկանապետից վերոհիշյալ անձինք պահանջում են, որպեսզի գործը Արարատի մարզի ոստիկանության վարույթից հանվի եւ ուղարկվի մեկ այլ բաժին՝ օբյեկտիվ քննության համար:

Մեր տեղեկություններով, քրեական գործ է հարուցվել Թորգոմի որդու՝ Ռոբերտի նկատմամբ, ինչի կապակցությամբ նույնպես կան բողոքներ:

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031