Լրահոս
Օրվա լրահոսը

Լյուդմիլա Սարգսյան. «Fuck you, dictator» կարգախոսով մարդիկ հոգեվիճակ են արտահայտում»

Օգոստոս 03,2012 13:05

 Օգոստոսի 1-ին ՀԱԿ-ը մի քանի երիտասարդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ նախագահի նստավայրի մոտ բողոքի ցույց էր անցկացնում` ՀԱԿ ակտիվիստներին ազատ արձակելու պահանջով: Ակցիայի ժամանակ Կոնգրեսի անդամ Վարդգես Գասպարին ոստիկաններին «աննամուս, խուլիգան, լակոտ» էր անվանում, ասում, որ նրանց «ուղեղի տեղը թրիք է»: Նշենք, որ ոստիկաններն այս անգամ որեւէ կերպ չէին արձագանքում վիրավորանքներին:

Բացի այդ, ակցիան անցկացվում էր «Fuck you, dictator», «Fuck system» կարգախոսներով ու ցուցապաստառներով: Այսօր Aravot.am-ը այս առնչությամբ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Լյուդմիլա Սարգսյանից հետաքրքրվեց` առաջիկայում Կոնգրեսի ցույցերում, հավաքներում  հնարավո՞ր է, որ այդ բառերի հայերեն համարժեքներն էլ գրվեն ու համանման հայերեն կարգախոսներն էլ լինեն: Տիկին Սարգսյանը ծիծաղեց: Նա վստահեցրեց, որ ինքը պաստառներին ուշադրություն չի դարձրել. «Ես գտնում եմ, որ նման ակցիաների ժամանակ պետք է շատ կարգապահ լինել, կազմակերպված լինել եւ համապատասխանել օրենքի տառին: Եկեք չմոռանանք, որ այնտեղ տարբեր տիպի մարդիկ են գալիս աջակցության եւ ամեն մեկն իր պաստառով է գալիս»: Մենք ճշտեցինք, այսինքն` այդ պաստառները հնարավոր է Կոնգրեսի հետ կապ չունե՞ն, Կոնգրեսի կողմից պատրաստված չլինե՞ն` տիկին Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, պաստառների մի մասը Կոնգրեսի երիտասարդներն են պատրաստում, կան պաստառներ, որոնք մարդիկ իրենց հետ են բերում` ըստ իրենց հոգեվիճակի եւ մոտեցման: Այնպես որ ես չեմ կարծում, որ դա պետք է մի հատ էլ հայերենով ներկայացվեր»:

Մեր դիտարկմանը, որ «Fuck»-ի հայերենը դժվար թե գրվեր, բայց Դուք կոնկրետ դե՞մ եք, որ նման պաստառներ լինեն` Լյուդմիլա Սարգսյանը պատասխանեց. «Ես դեմ եմ, չեմ ընդունում նման մոտեցումը: Դուք ձեր հարցադրումով ինձ անակնկալի բերեցիք, ես չէի նայել պաստառները, հետեւաբար չեմ հետաքրքրվել` օրենքով դա կարգավորվո՞ւմ է, թե՞ ոչ: Բայց ես համենայնդեպս կարծում եմ` օրենքը չի արգելում, որ մարդն իր մտածածը նաեւ պաստառի տեսքով ներկայացնի: Վստահ եմ, որ օրենքը այդ խնդիրը չի կարգավորում»:

 

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031