![Sargsyan_Putin_2](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/08/Sargsyan_Putin_2-300x225.jpg)
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Մոսկվայում, 25-ը հոկտեմբերի, 2012թ.
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը օգոստոսի 8-ին Մոսկվայում հանդիպելու է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ, ով Ռուսաստան է այցելելու աշխատանքային այցով, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Հայաստանի նախագահի մամլո գրասենյակը նույնպես տեղեկացրել է նախատեսվող հանդիպման մասին` նշելով, որ Սերժ Սարգսյանը այդ կապակցությամբ ընդհատելու է արձակուրդը։
Կրեմլի հաղորդագրության համաձայն` հանդիպման օրակարգում են լինելու երկկողմ համագործակցությանը առնչվող հարցեր, նախատեսվում է քննարկել նաեւ Ռուսաստանի եւ Հայաստանի համագործակցությունը եվրասիական ինտեգրման գործընթացների շրջանակներում, մասնավորապես` համագործակցությունը ԱՊՀ-ի եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) շրջանակներում։
Օրակարգում են նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարցերը, այդ թվում` ղարաբաղյան խնդիրը։
Կարդացեք նաև
Կլինի արդյոք համատեղ ասուլիս` այս պահին հայտնի չէ։
Սա Պուտին – Սարգսյան առաջին երկկողմ հանդիպումն է Պուտինի Կրեմլ վերադառնալուց հետո։
Ազա Բաբայան
«Ազատություն» ռադիոկայան