Նորզելանդացի թաեքվոնդոիստ Լոգան Քեմփբելը հարկադրված է եղել Լոնդոնի օլիմպիական խաղերին նախապատրաստվելու եւ մասնակցելու նպատակով դրամ վաստակել իր երկրում պոռնկատուն բացելով:
Դա Նոր Զելանդիայում օրինական բիզնես է, սակայն երկրի թաեքվոնդոյի ֆեդերացիան նրա առջեւ մշտապես արգելքներ է ստեղծել՝ պատճառաբանելով, որ այդպես նա հեղինակազրկում է իր, հետեւաբար, նաեւ երկրի անունը, որը նա ներկայացնում է: Պեկինի օլիմպիական խաղեր մեկնելու համար Քեմփբելը սեփական միջոցներից ծախսել է $ 120 հազար, իսկ Լոնդոնը պիտի արժենար $ 200 հազար:
Նոր Զելանդիայի ՄՕԿ-ն անցած տարի մարզիկին խստագույնս նախազգուշացրել է, որ եթե նա չփակի այդ բիզնեսը, նրան դատի կտա: Եվ 2011-ին վաճառելով պոռնկատունը՝ Քեմփբելը հայտնվել է իր երկրի օլիմպիական հավաքական ու նրա կազմում մեկնել Լոնդոն:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ