Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուցվել է քրեական գործ

Օգոստոս 03,2012 12:22
Հուլիսի 30-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունից ոստիկանության Գյումրիի բաժնում գրություն է ստացվել, որ մայիսի 6-ին Գյումրիի «ԳԱԼԱ» հեռուստաընկերությունը հաղորդում է հեռարձակել ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում Գյումրի քաղաքի Շարլ Ազնավուրի հրապարակում տեղի ունեցած ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու մի դեպքի վերաբերյալ: Ըստ այդմ՝ «ԳԱԶել-32213» մակնիշի 29 ՕՕ 719 ավտոմեքենայից, անհայտ անձի կողմից կաշառք տալու դեպքի վերաբերյալ հուլիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 154 պրիմ 2 հոդվածի  2-րդ մասի մեղադրանքվ հարուցվել է  քրեական գործ:
Հատուկ քննչական ծառայության և ոստիկանության Գյումրիի բաժնի ծառայողների հետևողական, ձեռնարկած օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ մայիսի 6-ին ՀՀ ԱԺ ընտրությունների ընթացքում հիշյալ ավտոմեքենայից քաղաքացիներին ընտրակաշառք է բաժանել Գյումրի քաղաքի «Մհեր Մկրտչյան» թանգարանի տնօրեն, 1971 թ. ծնված Շողիկ  Մելքոնյանը:
Նախաքննությունը վարում է Հատուկ քննչական ծառայությունը:
ՀՀ ոստիկանություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031