«Հարսնաքարի» դեպքի հետ կապված մենք ասել ենք ամեն ինչ, ինչ կարելի էր ասել։ Ինչ վերաբերում է աննպատակ գործողություններին, իսկ խորհրդարանական այդ նախաձեռնությունը (ԱԺ արտահերթ նիստ հրավիրելը) աննպատակահարմար էր եւ աննպատակ, որովհետեւ ո՞ւմ պարզ չէ, որ նիստը չէր կայանալու, ավելի ճիշտ, նիստը կայանար էլ, քվորում չէր լինելու, հետեւաբար՝ նիստը չէր կայանալու։
Ի՞նչ է դա՝ քաղաքական ակցիա՞, շահարկո՞ւմ դժբախտության, ողբերգության՝ հանուն սեփական ինչ-որ խնդիրների լուծմա՞ն։ Մենք դրա տակ չենք մտնելու»,- հայտարարեց երեկ ԲՀԿ մամլո խոսնակ ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆԸ։
Մեզ մնում է հիշեցնել, որ «Հարսնաքարի» դեպքերն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու որոշման նախագծի օրակարգով ԱԺ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը ստորագրել են ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, խմբակցության անդամներ Վարդան Օսկանյանը, Ստեփան Մարգարյանը, Էլինար Վարդանյանը, Վահան Բաբայանը եւ Վահե Հովհաննիսյանը, ինչպես նաեւ… Տիգրան Ուրիխանյանն ինքը:
«Հայոց աշխարհ»