Հուլիսի 24-25-ը Յուրմալայում կայացած «Նոր ալիք 2012» երսժշտական մրցույթում
7-րդ տեղը զբաղեցրած հայաստանյան ներկայացուցիչ Սուրեն Առուստամյանն այսօր «Հենարան» ակումբում ասաց, որ համերգները տպավորիչ են անցել. «Հանդիսատեսից եկող էներգիան շատ էր օգնում: Ճիշտ է, երկու երգ փոխվեցին` մրցույթի ֆորմատին չհամապատասխանելու համար, բայց ինձ դուր եկավ փոփ ոճում երգելը»: Երգիչը միաժամանակ ասաց, որ առաջիկայում ոճային փոփոխություների չի դիմելու:
«Արմենիա» հեռուստաընկերության «Նոր Ալիք» մրցույթի հայաստանյան պրոդյուսեր Իրինա Վարդանյանն արձանագրեց, որ երգերի փոփոխության արդյունքում պանիկա էր առաջացել. «Արդեն պատրաստել էինք մեր երգերը, սակայն մեզ տրվեց հինգ ժամ` նորերը սովորելու համար: Նույնիսկ զանգում էին եւ ցավակցական խոսքեր ասում այդ առիթով, սակայն Սուրենն իր հետքը թողեց. Անդրեի երգը լսելուց մարդիկ փշաքաղվել էին»:
Սուրեն Առուստամյանը նշեց, որ իր ֆավորիտն էր Ուկրաինայի ներկայացուցիչը. «Սակայն իմ, նրա եւ մասնակիցներից մեկի միջեւ սիրային եռանկյունի չի առաջացել: Մենք լավ ընկերներ ենք դարձել»: Սուրենը հավալեց, որ մրցույթի մասնակիցնեիրի հետ առայժմ համագործակցության ծրագրեր չկան:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ