Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ նախկին պատգամավոր. «Այդ գիշատիչ, նվաստացնող մրցավազքում խոսել, թե 5 տոկոս ձայն ունենք, անաչառ ու օբյեկտիվ չէ»

Օգոստոս 03,2012 11:32

Հատված ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ-ական Լիլիթ Գալստյանի հարցազրույցից:

– Չե՞ք կարծում, որ ժողովուրդն արդեն հիասթափվել է ՀՅԴից, այդ իսկ պատճառով  էլ Ձեր կուսակցությունն ընդամենը 5-հոգանոց խմբակցություն ունի խորհրդարանում։

– Հետընտրական տրամադրություններով մի հոդված էի գրել՝ «Դու հպարտ չես, ի՛մ հայրենիք» վերնագրով, ու նշել, որ հաղթողներ չունեցանք, պարտվել են բոլորը, եւ ամենակարեւորը, արժեզրկեցինք ընտրության ժողովրդավարական ինստիտուտը։ Իսկ այս եղանակով ընտրված իշխանությունն ու խորհրդարանը չեն կարող հեղինակություն ունենալ։ Մենք թվացյալ իշխանություն ունենք։ Ու երբ ժողովրդիդ ձայնը 10-15 հազար դրամ ես գնահատել, անկարելի է ռեալ քաղաքական վարկանիշի ու քաղաքական կապիտալի մասին խոսել։ Այդ գիշատիչ, նվաստացնող մրցավազքում խոսել, թե 5 տոկոս ձայն ունենք, անաչառ ու օբյեկտիվ չէ։

– Բայց տեղեկություններ կային, որ ՀՅԴն եւս կաշառք է բաժանել ընտրությունների օրը։

– Երեւի որոշներն ուզել են, որ իրենց այդ հանցագործությունը խմբային լինի։ Անհեթեթ է։

Սոնա ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031