Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

Կալանավոր Ստեփան Հովակիմյանի դեմ՝ նոր քրեական գործ

Օգոստոս 03,2012 11:18

«Մոսկվա» կինոթատրոնի դրամարկղից  2010թ. հունվարին կատարված գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանի դեմ հարուցվել է քրեական նոր գործ՝ իշխանության ներկայացուցչի դեմ ոտնձգություն կատարելու հատկանիշներով:

Օրեր առաջ տեղի ունեցած դատական նիստի ժամանակ Ստեփան Հովակիմյանը իրեն ինքնավնասելուց հետո, ուղեկցողներին չենթարկվելով՝ հարվածել էր նաեւ Երեւան քաղաքի ավագ դատախազ Սամվել Հարությունյանին:

Դա նշանակում է, որ որ օգոստոսի 14-ին «Մոսկվա» կինոթատրոնի գողության գործով նշանակված դատական նիստին ինքնաբացարկ կհայտնվի դատախազին, քանի որ նա Ստեփանի գործով տուժող է ճանաչվել:

Հիշեցնենք, որ գողության գործով ապացույցների հետազոտման փուլն ավարտվելու ժամանակ, նույն գործով մեղադրյալ Վահրամ Քերոբյանի պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ, վերսկսվեց դատաքննությունը, դատակոչվեց Վահրամի մայրը, որն հայտնեց, որ կինոթատրոնի դրամարկղի բանալիներն իր որդին տվել է Ստեփանին եւ հրաժարվել գողությունը կատարել: Դա փոխեց դատաքննության ընթացքը:

2,5 տարի կալանքից հետո փոխվեց Վահրամի խափանման միջոցը:

Մեր տեղեկություներով Ստեփանի հայրը՝ Բենիամին Հովակիմյանը հաջորդ օրն իսկ հանրապետությունից դուրս է եկել, եւ Ստեփանի հետ կապված որեւէ մանրամասն այդ իսկ պատճառով մեզ ճշտել դեռ չի հաջողվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031