Սերգեյ Մովսիսյանն ու Հրանտ Մելքումյանը գլխավոր հավակնորդների թվում են:
Բիլում այսօր ավարտվում է շախմատի միջազգային փառատոնի վարպետների մրցաշարը, որտեղ հաջող են հանդես գալիս հայաստանցի գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը եւ Հրանտ Մելքումյանը: Նախավերջին տուրում Մովսիսյանը, պարտության մատնելով իսրայելցի Վիտալի Գոլոդին, վաստակեց 7,5 միավոր եւ հավասարվելով Ֆրանսիայի ներկայացուցիչ Էդուար Ռոմենին՝ լրացուցիչ գործակիցներով գլխավորեց մրցաշարային աղյուսակը: Մելքումյանը ոչ-ոքի արեց Գեորգ Մեյերի (Գերմանիա) հետ եւ 7,0 միավորով ընթանում է 6-րդ հորիզոնականում:
Այսօր որոշվելու են հաղթողն ու մրցանակակիրները: Մովսիսյանը սեւերով խաղալու է Ռոմենի, Մելքումյանը՝ հնդիկ գրոսմայստեր Պենտ Հարիկրիշնայի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ