Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արշակ Վարդանյանի նախագահությամբ այսօր ժ.9.30-ին պետք է սկսվեր «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամ Սամսոն Ղազարյանի դեմ հարուցված քրեական գործով դատաքննությունը:
Մեղադրողն էր այս գործով Երեւան քաղաքի դատախազության ավագ դատախազ Սամվել Հարությունյանը:
Տուժող՝ ՀՀ ԳԽ պատգամավոր Մեխակ Գաբրիելյանի ներկայացուցիչն էր ՀՀ փաստաբանների պալալի անդամ Հրանտ Գեւորգյանը:
Կարդացեք նաև
Սամսոն Ղազարյանը միջնորդեց, որպեսզի դատական նիստը 10 օրով հետաձգվի, քանի որ իր պաշտպանը, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Ստեփան Ոսկանյանը հանրապետությունում չէ: Դատական հաջորդ նիստը նշանակվեց օգոստոսի 17-ին:
Հիշեցնենք, որ Սամսոն Ղազարյանը մեղադրվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից սահմանված տոկոսադրույքի կրկնապատիկը գերազանցող չափով «չհաշվառված եկամուտ ստանալու դիտավորությամբ» Մեխակ Գաբիելյանին 120 000 ԱՄՆ դոլարին համարժեք գումար տալու եւ հավելավճար ստանալու համար (190.725 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ):
Դատական նիստին մասնակցելու համար դաատակոչվել էին վկաներ խորհրդային տարիներին նախկին քաղբանտարկյալներ Ազատ Արշակյանը,Վարդան Հարությունյանը, դաշնակցական պատմաբան, «Դրո» գրքի հեղինակ Համլետ Գեւորգյանը: