Օգօստոսի 3-ին ժամը 12. 00-ին Aravot.am կայքում ուղիղ հեռարձակվելու է «Դեմ առ դեմ» առցանց բանավեճի 27-րդ թողարկումը: Նախագիծը իրականացվում է Բաց հասարակության հիմնադրամներ -Հայաստանի ֆինանսական օժանդակությամբ:
Այս անգամ հաղորդաշարի հյուրերն են լինելու Սփյուռքի նախարարության աշխատակազմի ղեկավար, սիրիահայերի հարցերով ձեւավորված հանձնաժողովի նախագահ Ֆիրդուս Զաքարյանը եւ հրապարակախոս, «Հայրենադարձության եւ Սիրիայի հայության աջակցության» նախաձեռնող խմբի անդամ Կարինե Հակոբյանը: Քննարկման թեման` արդյոք սիրիահայերին ցուցաբերվող պետական աջակցությունը բավարա՞ր է: Հաղորդման հյուրերին կարող եք հարցեր ուղղել այս գրառման ներքո՝ որպես մեկնաբանություն:
Նաեւ Skype-ով` aravot.online օգտատերին:
Նաեւ օգտագործելով Facebook-ը եւ Twitter-ը՝ այստեղ
Կարդացեք նաև
https://www.livestream.com/aravot?fb_version=2.0
Սպասում ենք ձեր հարցերին եւ արձագանքներին: Հիշեցնում ենք, որ մեր կայքում չեն հրապարակվում տրանսլիտով գրված եւ վիրավորանք պարունակող մեկնաբանությունները: