Օգոստոսի 1-ին, ժամը 23.45-ին, հիվանդանոցից ոստիկանության Մալաթիայի բաժնում հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է դիմել 17-ամյա մի տղա, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել հաղորդում տալու:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նա վնասվածքը ստացել է Հրազդանի կիրճում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում, վիճաբանության ժամանակ վայր ընկնելու հետևանքով: Այս մասին տեղեկացնում են ոստիկանության լրատվական ծառայությունից:
Օգոստոսի 2-ին, ժամը 00.10-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները, վիճաբանելու կասկածանքով, ռեստորանային համալիրի մոտից բերման են ենթարկել համալիրի մենեջերին, բարմենին և բաժին են ներկայացրել 15 և 16 տարեկան երկու տղաների:
Հանգամանքները պարզվում են: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն: