Լրահոս
Օրվա լրահոսը

Սաքունցին քննչական ծառայության գործելաոճը վստահություն չի ներշնչում (Տեսանյութ)

Օգոստոս 02,2012 20:09

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնությունն այսօր ոստիկանության առջեւ բողոքի ակցիա էր կազմակերպել` դժգոհելով, որ ոստիկանությունը փաստաբաններին չի տրամադրում նախաքննության նյութերն ու փաստաթղթերը:

«Այսքան ձգձգեցին, որ ակցիայից առաջ ինչ-որ բան են բաց թողնում, որ փորձեն թուլացնեն: Այն, որ նրանք միտում ունեն գործը կոծկելու՝ այս ամբողջ գործընթացն այդ է ցույց տալիս, բայց անելու ենք հնարավորինը` իրենց տեղեկացնելու, որ պատրաստ ենք պայքարի ծայրահեղ միջոցների` մի դրդեք որ գնանք դրան»,- ասաց «Պահանջում ենք պատժել «Հարսնաքարում» տեղի ունեցած միջադեպի բոլոր մեղավորներին» նախաձեռնող խմբի անդամ Դավիթ Սանասարյանը:

Նրա խոսքերով, ձգձգելու պատճառը գործի մեջ վերաձեւակերպումներ անելն էր. «Այնպիսի գործընթաց է անցել, որ արդեն կարող են իրենց վարկածները գործի մեջ դնել, ցանկանան, որ այդ հունով գործը գնա»:

Իրավապաշտպան Արթուր Սաքունցն էլ զարմացել է, թե ինչու է քննչական մարմինը եզրահանգել, որ մահը անզգուշության հետեւանքով է վրա հասել: Ըստ նրա. «Քննության առարկա պետք է հանդիսանա, թե այդ թիկնապահ կոչեցյալներն ինչ ֆիզիկական պատրաստություն ունեն եւ արդյոք գիտակցել են, թե իրենց կողմից հարվածներն ինչ հետեւանք կարող են ունենալ»:

Սաքունցին զարմացրել է նաեւ, թե ինչու են մեղադրանքները լրացվել նոր հոդվածներով հենց այսօր, երբ այդ մեղադրանքները կարող էին առաջադրել դեռեւս 20 օր առաջ: Նա ասաց, որ քննչական ծառայության գործելաոճը իրեն վստահություն չի ներշնչում` պատրաստ են օբյեկտիվ ու բազմակողմանի քննություն իրականացնել: Արթուր Սաքունցն ասաց, որ չի ցանկանում գործի վախճանը կանխատեսել, բայց ոչ բարենպաստ գործոններն այս գործընթացում ավելի շատ են:

Վահե Ավետյանի գործով փաստաբանների բողոքին հակառակ, թե նախաքննության արդյունքներին ծանոթանալու անհրաժեշտ ծանուցումը ստացել են միայն երեկ, Ոստիկանության քննչական գլխավոր վարչության կարևոր գործերի քննության վարչության Երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանն էլ լրագրողների հետ զրույցում պնդում էր, որ տեղեկացրել են փաստաբաններին, նրանք հրաժարվել են գալ. «Ես հայտարարում եմ, որ նրանք չեն եկել ծանոթանալու, մենք պատրաստ ենք նյութերին ծանոթանալ նաև այսօր, որին կարող են մասնակցել նաև ակցիայի մասնակիցներից կազմված մի խումբ»: Այս պահին պարոն Ավագյանի գլխավորած բաժնում էլ փաստաբանները ծանոթանում են գործի արդյունքներին:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031