Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Ազատ դեմոկրատներ»-ի երիտասարդական միության հայտարարությունը՝ ՀԱԿ ակտիվիստների նկատմամբ դատավարության վերաբերյալ

Օգոստոս 02,2012 19:17

Կարևորելով Հայաստանի Հանրապետությունում ազատության, արդարության  և ժողովրդավարության հաստատման խնդիրը՝ «Ազատ դեմոկրատներ» կուսակցության Երիտասարդական միությունը կոչ է անում պատկան մարմիններին արդար և անկողմնակալ դատավարություն իրականացնել Արտակ Կարապետյանի, Տիգրան Առաքելյանի, Սարգիս Գևորգյանի և Դավիթ Քիրամիջյանի նկատմամբ:

Իրավունքի իրացումը, օրենքի գերակա դերը պետք է միակ առաջնահերթությունը լինեն մեր երկրում՝ պետական մեքենան պատժիչ համակարգից վերածելով արդարություն սահմանող գործիքի: Ցանկացած պատիժ պետք է համարժեք լինի գործած արարքին և իրականացվի միայն իրավական ոլորտում՝ բացառելով քաղաքակական կողմնակալությունը:

Լիահույս ենք,որ մարդու իրավունքների և ազատությունների լիարժեք իրացման սկզբունքը վճռորոշ կլինի այս համատեքստում ևս:

 

 «Ազատ դեմոկրատներ» կուսակցության լրատվական ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել