Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Փաստաբանը հրավիրվեց ոստիկանություն՝ անձամբ ծանոթանալու «Հարսնաքարի» վերաբերյալ նյութերին

Օգոստոս 02,2012 18:36

Այս պահին ոստիկանության առջեւ «Պատժել «Հարսնաքարի» բոլոր մեղավորներին» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա են անցկացնում: Նրանց խոսքերով՝ ոստիկանությունը խոչընդոտում է Վահե Ավետյանի մահվան գործով փաստաբանների աշխատանքը, չտրամադրելով նախաքննության նյութերը:

Փաստաբան Լուսինե Հակոբյանը պնդում է, որ ոստիկանությունից նախաքննության նյութերին ծանոթանալու ծանուցումը ստացել է երեկ երեկոյան, մինչդեռ ոստիկանությունը պնդում է, որ ուղարկել է հուլիսի 27-ին: Նախաձեռնության ակտիվիստ Զարուհի Հովհաննիսյանն էլ ասաց, որ ոստիկանությունը ծանուցումը ուղարկել է երեկ, երբ տեղեկացել է, որ իրենք ակցիա են անցկացնելու՝ փաստաբանների աշխատանքը խոչնդոտելու համար: Քիչ առաջ փաստաբան Լուսինե Հակոբյանը հրավիրվեց ոստիկանություն՝ անձամբ ծանոթանալու նյութերին:

Բողոքի ակցիան այս պահին էլ շարունակվում է, ակտիվիստները հայտարարում են, որ իրենք չեն թողնելու, որպեսզի գործի մանրամասները կոծկվեն:

Նախաձեռնության անդամ Դավիթ Սանասարյանն էլ քիչ առաջ ասաց, որ գործով կարեւոր մանրամասներ փոփոխվել են: Նրա խոսքերով՝ գործում վերաորակվել են որոշակի հոդվածներ, որտեղ նշվել է Վահե Ավետյանին անզգուշությամբ մահվան հասցնելու կետը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Մանրամասները՝ առաջիկայում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031