Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայկական այրուձիու լկամները հայտնաբերվել են Իջեւանում

Օգոստոս 02,2012 17:40

Իջևանաբնակ Կոթի գյուղացի Շահվալադ Էվանեսյանը մի քանի տարի առաջ Իջեւանի շրջակա ժայռերից մեկի ճեղքվածքում գտել է գիտական արժեք ներկայացնող իրեր` ձիու սանձի մետաղե մասեր` լկամներ կամ դանավանդներ: Իջեւան քաղաքի բնակիչ, նախկինում պատմական թանգարանի աշխատակից Սարգիս Տեր-Հակոբյանը հայտնեց, որ նմանատիպ կոշտ երախկապ լկամով սանձերը հիմնականում օգտագործվել են ռազմական նպատակով օգտագործվող ձիերի համար, դրանք ծագումնաբանորեն կապվում են արեւելքի երկրների հետ: Դրանցից մեկը իր չափերով փոքր է, կարելի է ենթադրել, որ նմանատիպ սանձերով ձիերին վարել են փոքր տարիքից: Սանձի լկամը դրվել է ձիու բերանը, երկճյուղ լեզվակը, որ կաշեպատ է եղել, նստել է ձիու լեզվի վրա, իսկ լեզվակից ամրացված մեծ կլոր օղի հետին մասը ձիու առջեւի ատամների մեջ է եղել: Լկամը կամ դանավանդը առջեւի երկու օղակների միջոցով կաշվե փոկով ամրացվել է ծնոտին: Կլոր մեծ օղակից ամրացվել են սանձի կաշվե թեքող ղեկափոկերը: Օղակը ռունգերին սեղմելու միջոցով դյուրացվել է հեծելազորի մանեւրելը:

Հավանաբար այս տիպի սանձերը Հայաստան են թափանցել երրորդ դարի առաջին կեսերին` Պարսկաստանի տարածքով, Չինաստանից, իսկ արդեն չորրորդ դարից սկսած, վաղ միջնադարում հանդիսացել են հայկական այրուձիու սանձերի հիմնական տարատեսակը: Այդ սանձերը նժույգներին տալիս էին մի շարք առավելություններ` դրանք երթի ժամանակ չէին կարող վրնջալ, մատնել իրենց գտնվելու տեղը, վարգելով կարող էին ավելի երկար ճանապարհ անցնել, չհոգնել, երթի եւ մարտի ժամանակ չէին կարող կծել այլ ձիերի հեծյալներին, խանգարել իրար: Սարգիս Տեր-Հակոբյանը հայտնեց, որ պատմական մեծ արժեք ներկայացնող գտածոները գտնվում են իր մոտ:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ      

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Սարգիս says:

    Ձիասանձի լկամի այս օրինակները դարեր շարունակ պահպանվել են Մամիկոնյան տան ժառանգների մոտ՝Տայքի Բասենում,Մամիկոնյանների տոհմական կալվածքում՝հավանաբար Վարդանանց ճյուղի:Հարյուրավոր օրինակներով դրանք 1918թ.-ին գաղթի ժամանակ հայտնվում են Իջևանի տարածքում:Դրանց մի մասը,որ հարյուրավոր տարիներ Մամիկոնյաների կողմից այլ հազվագյուտ իրերի հետ պահպանվել հասել են մինճև 1918թ. և անհայտանում ու թալանվում են Դիլիջան -Իջևան- Նոյեմբերյան ճանապարհին:Այս երեք ցուցանմուշները իրականում դրանց սեփականատերերի տանից թալանված նմուշներ են՝գողացված 1961թ.-ին:Այն անձիք ովքեր տեսել են նմանատիպ իրեր,խնդրում եմ դիմել ինձ;Ասեմ,որ այս իրերից միայն պահպանվել են Մամիկոնյան ծագման մի ընտանիքում և այլ տեղ դրանք հնարավոր չէ գտնել:Հայաստանի տարածքում գտնվող նման իրերի բոլոր այլ օրինակները գողացված են Մամիկոնյան այդ ընտանիքի ժառանգորդների տանից:Հնարավոր է գողոնի մեջ լինեն նաև այլ հազվագյուտ իրեր,իսկ ապուշ գողերը դրանց արժեքը չիմանալով,աստված գիտի թե ինչ են արել:

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031