«Այդ գործողությունը պետք է արվեր այն պահին, երբ մահը գրանցվեց» ,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց «Հարսնաքարի» գործով փաստաբան Տիգրան Եգորյանը՝ արձագանքելով ոստիկանության այն հայտարարությանը, որ «Հարսնաքարի» գործով մեղադրանքը խստացվել է:
Հիշեցնենք, որ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Ոստիկանության քննչական գլխավոր վարչության հատկապես կարեւոր գործերի քննության վարչության երկրորդ բաժնի պետ Արսեն Այվազյանը, ում գլխավորած բաժնում էլ ընթանում է նախաքննությունը, հայտարարել է, որ ոստիկանությունը վերաորակավորել է «Հարսնաքար»-ի գործով կալանավորված վեց հոգու մեղադրանքները, եւ եթե նախկինում քրեական օրենսգրքի մեկ հոդվածի հատկանիշներով էին մեղադրանքներ առաջադրված, ապա այժմ` երեք:
Տիգրան Եգորյանն ասաց, որ այս առիթով իրենք ավելի համապարփակ հայտարարություն կանեն՝ նյութերին ծանոթանալուց հետո:
Կարդացեք նաև
Aravot.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված, որ ոստիկանությունը միայն հիմա է որոշել վերաորակավորել մեղադրանքը, փատաբանն ասաց. «Արտառոցը հենց այդ է, որ ոստիկանությունը շատ դանդաղ է աշխատում»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Այլ մանրամասները՝ կարդացեք «Առավոտի» վաղվա տպագիր համարում