Լրահոս
Օրվա լրահոսը

Ս.Դ.Հ.Կ. կեղծ հայտարարությո՞ւն

Օգոստոս 02,2012 17:31

Մի քանի ժամ առաջ համացանցում Ս.Դ.Հ.Կ. մամլո դիվանի անունից տարածված հայտարարության կապակցությամբ, որ տեղադրվել է Lragir.am-ում, մեր կայքին պարզաբանում է տվել Հայ ազգային կոնգրեսի անդամ Լյուդմիլա Սարգսյանը, ով հայտարարել է, որ տարածված հայտարարությունը կեղծ է եւ Ս.Դ.Հ.Կ. ատենապետն ինքն է եւ կուսակցությունը ղեկավարում է իր գլխավորած վարչությունը:

Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ տարածված հայտարարությունը կեղծ է, քանի որ Ս.Դ.Հ.Կ. գործը գտնվում է դատարանում եւ ընդամենը տեղի է ունեցել մեկ նիստ, իսկ երկրորդ կայանալու է օգոստոսի 24-ին:

Լյուդմիլա Սարգսյանի խոսքով, ժամանակին Գեւորգ Պերկուպեկյանի անունով կեղծ փաստաթղթեր են ներկայացվել եւ կուսակցություն գրանցվել պետռեգիստրում, ինչն էլ իրենք վիճարկում են դատարանում: Լյուդմիլա Սարգսյանը նշել է, որ քանի դեռ գործը դատարանում է եւ չկա դատարանի որոշում, ապա ինքն ամենայն պատասխանատվությամբ հայտարարում է, որ այդ պարագայում Գեւորգ Պերկուպեկյանի անունից տարածվող հայտարարությունները կեղծ են:

Լյուդմիլա Սարգսյանը նաեւ համոզվածություն է հայտնել, որ դատարանում իրենք շահելու են գործը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031