Նորարար փորձառական արվեստի կենտրոնը (ՆՓԱԿ) այս տարի նշում է հիմնադրման 20-ամյակը: Հոբելյանական ցուցահանդեսներից մեկը՝ «Ուղտասարից մինչեւ մեր օրերը» խորագրով, կբացվի վաղը:
ՆՓԱԿ-ի հիմնադիր եւ ցուցահանդեսի համադրող Էդուարդ Բալասանյանը հիշում է 1992 թվականը, երբ 9 արվեստագետների հետ միասին բացեցին առաջին ցուցահանդեսը. «Նրանց ես անվանել եմ ռահվիրաներ: Նրանք մարդիկ էին, որ հավատացին էս գործին: Այնուհետեւ հաջորդեցին մյուս ցուցահանդեսները, բիենալեներին Հայաստանի մասնակցությունը….»:
Պարոն Բալասանյանն ասում է, որ վաղվա ցուցահանդեսը անդրադարձ է անցումային շրջանի արվեստագետներին, իսկ ամենակարեւոր պատգամն այն է, որ ոչինչ մշակույթի ասպարեզում անկախ չէ՝ միջավայրից ու պատմությունից:
Կարդացեք նաև
Ցուցահանդեսներից մեկի մասին խոսելիս, նա Aravot.am-ի հետ զրույցում հիշեց, թե ինչպես են սափրագլուխները 10 տարի առաջ բողոքի ակցիա իրականացրել, խանգարել ու անգամ որոշ բաներ այրել, կամ
ամերիկյան լրտեսական օդանավի պրոյեկտի ժամանակ ինչպես է մի փողկապավոր իրենց այցելել ու խնդրել 17 սպանվածների ցանկը: «Մենք էլ տեսագրությունն ենք տրամադրել: Հասկացել էինք, որ այդ փողկապավորը այն մարդը չէ, ով հետաքրքրված է ժամանակակից արվեստով, վիդեոն նայեց, նշումներ արեց- գնաց: Հասկանալի էր, որ համակարգից էր ու եկել էր ինֆորմացիա տանելու»,-նշեց ՆՓԱԿ-ի հիմնադիրը:
Բալասանյանն ասում է , որ ՆՓԱԿ-ում քննադատություններին նորմալ են վերաբերվում, եթե, իհարկե, դրանք առողջ են . «Մերոնց մեջ եւս բարի կամ չար նախանձի խնդիր կա: Օրինակ, մի արվեստաբան , որը հեղինակություն է համարվում, մի օր գրել էր, թե ոչ ոք չգիտի՝ ՆՓԱԿ-ի փողերը որտեղից են գալիս: Մինչդեռ մեր բոլոր բարերարների անունները պատին են փակցված, մեր փողն էդտեղից է գալիս»:
Հոդվածն ամբողջությամբ՝ տպագիր «Առավոտում»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ