Հեռուստահաղորդավարուհի, պրոդյուսեր Թինա Կանդելակին իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում խորհուրդ է տալիս կանանց՝ գտնել ժամանակ եւ հոգ տանել իրենց մասին, որպեսզի արձակուրդից հետո թարմ եւ հանգստացած տեսք ունենան. ամռան ավարտին մնացել է ընդամենը մեկ ամիս: Թինան ֆեյսբուքյան էջում շարադրում է 5 «սովորական խորհուրդ» կոսմետելոգների կողմից, որոնք ներկայացնում ենք ձեր ուշադրությանը.
1. Մաշկը սկսեք խնամել երիտասարդ տարիքում.
Արդեն 12-13 տարեկանում խնամքը կօգնի հետագայում խուսափել անցումային տարիքի ոչ ցանկալի երեւույթներից: 16 տարեկանից արդեն կարելի է օգտագործել թեթեւ խոնավացնող քսուք:
25-ից հետո հիմնական խնդիրը՝ գեղեցկությունը կենսերվացնելն է, 35-ում անցնում ենք ընթացակարգերին. մեզոթերապիա, բեորովատիլիզացիա, ինեկցիա:
2.Հիշեք դեմքի մաքրման մասին՝ անպայման տարին 2-3 անգամ:
3.Պարբերաբար մաշկափոխությունը թարմացնում է դեմքի գույնը, «լվանում» կնճիռները:
4Երես տվեք ձեզ, դեմքը մերսեք: Դա ոչ միայն օգտակար է, այլեւ շատ հաճելի: Գոյություն ունի տարբեր տեսակի մերսումներ. դասական, պլաստիկ, ավշադրենաժային:
5. Կոսմետիկայի ընտրության ժամանակ պետք է անպայման դիմեք ձեր կոսմետելեգին. երաշխավորված է, որ կստանաք օգտակար խորհուրդներ: