Արարատի զորամասում գրանցվել է միջադեպ. ըստ զորամասի զինծառայող Գրիգոր Տոնապետյանի հայտարարության՝ «մարտական հենակետում սաղավարտը գլխին չլինելու պատճառով ծեծի է ենթարկվել կապիտան Կիրակոսյանի կողմից»:
ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Փաստինֆո» լրատվական գործակալության թղթակցի հետ զրույցում հայտնեց, որ նախաքննության ընթացքում կպարզվի, թե միջադեպն ինչպես է եղել իրականում:
Այս պահին զինվորը գտնվում է ՊՆ կենտրոնական զինվորական հոսպիտալի նյարդաբանական բաժանմունքում:
«Նյութերը ՀՀ ոստիկանությունը ուղարկել է տարածքային քննչական բաժին»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը, ավելացնելով, որ գործի մասին կտրվի հավելյալ տեղեկություն:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»