«Քաղաքը մերն է» քաղաքացիական նախաձեռնության 12-րդ ընդհանուր ժողովում, հենվելով Գյումրիում իրականացված վարկանշային հարցումների, անցած տարիներին եւ վերջին ամիսներին նախաձեռնության մասնակիցների գործունեության, իրենց հետաքրքրությունների եւ նախաձեռնության Հռչակագրի սկզբունքների վրա, կազմվեց Գյումրու ավագանու կայանալիք ընտրություններում նախաձեռնության կողմից առաջադրվող հնարավոր թեկնածուների ցանկը: Ցանկը` համառոտ կենսագրականներով եւ լուսանկարներով ներկայացված է հաջորդիվ:
Քաղաքացիական նախաձեռնությունը, հրապարակելով այս ցանկը, ակնկալում է ԶԼՄ-ների աջակցությունը այն տարածելու ուղղությամբ, ինչպես նաեւ առաջիկա 3 օրերի ընթացքում ակնկալում է հանրային արձագանքներ` առաջարկություններ, կարծիքներ, գնահատականներ եւ հնարավոր քննադատություն այս թիմի եւ առանձին անձանց թեկնածությունների ու գործունեության վերաբերյալ:
Կարծիքները կարող են հայտնել ինչպես հնարավոր թեկնածուների կենսագրականների տակ եղած ֆեյսբուքյան էջերում, այնպես էլ` [email protected] էլեկտրոնային հասցեով եւ ֆեյսբուքյան «Քաղաքը մերն է» էջում. https://www.facebook.com/ourcityy
Բոլոր արտահայտված կարծիքների ուսումնասիրությունից հետո օգոստոսի 6-ին կորոշվեն նախաձեռնության թեկնածուները, որոնք էլ մինչեւ օգոստոսի 10-ը կառաջադրվեն որպես Գյումրու ավագանու անդամության թեկնածուներ:
Կարդացեք նաև
Հանրային կապերի խումբ