Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լսողական սարքերի փոխարեն կհատկացվի գումար

Օգոստոս 02,2012 16:50

Կառավարության նիստում քննարկման է դրված ՀՀ կառավարության 2007 թ. ապրիլի 12-ի N  453-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին որոշման նախագիծը, համաձայն որի` փոփոխություն կկատարվի հաշմանդամներին լսողական սարքերի տրամադրման կարգում:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից «Փաստինֆո» գործակալության թղթակցին տեղեկացրին, որ նախատեսվում է առձեռն լսողական  սարք հատկացնելու փոխարեն անձին հատկացնել հավաստագիր՝ որոշակի գումարի տեսքով: Նախարարության hաշմանդամների հիմնահարցերի բաժնի գլխավոր մասնագետ Աննա Հակոբյանի խոսքով՝ այդ հավաստագրերի հիման վրա մարդը կարող է ինքնուրույն ձեռք բերել լսողական սարք: «Եթե ցանկանում է ավելի թանկ լսողական սարք ձեռք բերել, որոշակի մասը փոխհատուցում է պետությունը, մյուս մասը նա կարող է ավելացնել կամ հենց հատկացված գումարի սահմաններում գնել այն»,- նշեց Ա. Հակոբյանը:

«Արաբկիր» բժշկական հաստատությունների սուրդոծառայության ղեկավար Թամարա Մանուկյանի կարծիքով` լավ կլինի, եթե Հայաստանում կիրառվի զարգացած երկրներում ընդունված փորձը՝ հաշմանդամ երեխային տրամադրվի ոչ թե սարքը, այլ հավաստագրի  տեսքով որոշակի գումար:

Նախկինում հայտարարվում էր լսողական սարքերի տենդեր, ինչը Թ. Մանուկյանի խոսքով՝ նշանակում էր ընտրել ամենաէժան տարբերակը:  Բացի դա, ըստ նրա՝ գուցե սարքը լավը լիներ, բայց ակուստիկ հնարավորություններով երեխային չբավարարեր:

«Հաճախ պետության տված  80 հազար դրամ արժողությամբ սարքին երեխան չի հարմարվում ու այն չի օգտագործում: Այս դեպքում նա հնարավորություն կունենա գտնել իրեն համապատասխան լսողական սարք»,- նշեց Թ. Մանուկյանը:

Ըստ նրա՝ մինչ այժմ լսողական սարքեր հատկացվել են մինչև 25 տարեկան երիտասարդներին, նախարարի հրամանով այս տարի լսողական սարքեր են հատկացվելու մինչև 30 տարեկան երիտասարդներին:

«Մտավախություն ունեմ, գուցե այս պարագայում հավաստագիր հատկացնեն ոչ թե նախկինում տրամադրվող լսողական սարքի արժեքին համապատասխան, այլ ավելի էժան: Գոնե 80 հազար դրամին համապատասխան հավաստագիր պետք է տան, որպեսզի հնարավոր լինի նորմալ լսողական սարք ձեռք բերել»,- նշեց. Թ. Մանուկյանը:

Արդյո՞ք նախկինում հատկացվող լսողական սարքերի արժեքին համապատասխան գումար կտրամադրվի հավաստագրի տեսքով: Հարցին ի պատասխան, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրին՝  հարցեր կան, որ քննարկման փուլում են:

«ՓԱՍՏԻՆՖՈ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031