Լրահոս
Օրվա լրահոսը

Չեխիայում պատանդ մնացած ինքնաթիռը վերջապես եկել է Հայաստան

Օգոստոս 02,2012 16:47

Մոտ 2 ամիս առաջ «Արմավիա» ավիաընկերությանը պատկանող ինքնաթիռներից մեկը պարտքերի պատճառով պատանդ էր մնացել Չեխիայում: «Արմավիայի» ինքնաթիռը Չեխիա էր տարվել վերանորոգման համար, սակայն վերանորոգման պահին անգարում հրդեհ էր բռնկվել, որից տուժել էր նաեւ մեր ինքնաթիռը:

Չեխիայի ավիացիայի պատասխանատուները հայկական կողմից պահանջել են նաեւ

վառված ինքնաթիռի վերանորոգման ծախսերը եւս վճարել, որը կազմել էր 800 հազար դոլար լրացուցիչ գումար: Սակայն «Արմավիան» հրաժարվել էր` պատճառաբանելով, որ հրդեհը չեխական կողմի պատճառով է եղել եւ որ իրենք չեն պատրաստվում այդ ծախսերը հոգալ: Արդյունքում չեխական կողմը թույլ չէր տալիս ինքնաթիռին վերադառնալ Հայաստան:
Քիչ առաջ Aravot.am-ը «Արմավիա»-ից տեղեկացավ, որ Չեխիայում պատանդ մնացած ինքնաթիռը վերադարձել է Հայաստան եւ արդեն թռիչքներ է իրականացնում: Բայց, թե ընկերությունը վճարել է պահանջված 800 հազար դոլարը թե ոչ` ընկերությունից ասացին, որ այս հարցին ավելի ուշ կպատասխանեն:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031