«K1»-ի պրոֆեսիոնալ մարտիկ Ռազ Սարգսյանի հետ Երեւանում է նաեւ նրա հայրը` Գագիկ Սարգսյանը, որը որդու մշտական ուղեկիցն է բոլոր մրցաշարերում: Aravot.am-ն այսօր նրանից հետաքրքրվեց, թե որպես ծնող ինչպե՞ս է տանում, երբ ռինգում որդին մրցակիցներից հարված է ստանում: «Բնականաբար՝ շատ ծանր: Բայց նա ընտրել է մարզական այդ ուղին եւ ես հարգում եմ նրա որոշումը: Փորձում եմ այդ ամենին սպորտի աչքերով նայել», – պատասխանեց հայրը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ