Այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հայաստանի «K1» մարտարվեստի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Ղուկասյանը: «Ռազ Սարգսյանը ոչ միայն Հոլանդիայի, այլեւ աշխարհի ուժեղագույն մարտիկներից է: Բնականաբար, նրան հոլանդացիներն առաջարկում են ներկայացնել իրենց դրոշը, ինչի համար հովանավորները խոշոր գումարներ են խոստանում: Ես ինքս դա տեսել եմ: Սակայն Ռազը, որ մեկ տարեկան է եղել, երբ ծնողները գնացել են այդ երկիր, իրեն հայ է զգում եւ հպարտությամբ է ռինգում, ի նշան հաղթանակների, ծածանում Հայոց եռագույնը: Դրա համար նա տասնյակ հազարավոր դոլար կամ եվրո տուգանք է վճարում: Բայց, միեւնույն է, Ռազը շարունակելու է հանդես գալ մեր պետական դրոշի ներքո: Ի դեպ, նույն կերպ վարվում են Եվրոպայում բնակվող «K1»-ի մեր մյուս ճանաչված հայ մարտիկները` Գագո Դրագոն, Սահակ Պարպարյանը, Հարութ եւ Մարատ Գրիգորյան եղբայրները եւ ուրիշներ», – ասաց Հովհաննես Ղուկասյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ