Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սյունիքի մարզի հանքարդյունաբերական 3 ընկերությունները 1000 խոշոր հարկատուների ցանկում են

Օգոստոս 02,2012 16:00

Սյունիքի մարզի խոշոր հարկատուները

 Սյունիքի մարզի հանքարդյունաբերական երեք ընկերություններն այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների ցանկի առաջատար հորիզոնականներում են գտնվում: Ամենախոշոր հարկ վճարած ընկերությունը Քաջարան քաղաքում գործող Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (ԶՊՄԿ), որը հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն է եւ զիջում է միայն «ՀայՌուսգազարդին»:

Պետեկամուտների կոմիտեի հրապարակած տվյալներով` ԶՊՄԿ-ն վճարել է ընդհանուր 11 միլիարդ 340 միլիոն 35 հազար 6 հարյուր դրամ:

Հաջորդ խոշոր հարկատուն, մարզի հանքարդյունաբերական ընկերություններից, Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունն է որը  զբաղեցնում է հանրապետության խոշոր հարկատուների 9-րդ հորիզոնականը եւ վճարել է 3 միլիարդ 863 միլիոն 328 հազար 6 հարյուր դրամ հարկ:

Գործընկեր կազմակերպություններին բավականին զիջում է Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը գտնվում է խոշոր հարկատուների ցանկի 27-րդ հորիզոնականում: 2012թ. Ֆինանսական տարվա սկզբից, հունվար-հունիս ամիսներին, պետբյուջե վճարած հարկը կազմում է 1 մլրդ 376 մլն 18 հազար երեք հարյուր դրամ:

Հանքարդյունաբերական այս կառույցները հանդիսանում են մարզի տվյալ քաղաքների բնակչությանը աշխատատեղերով ապահովող հիմնական կազմակերպությունները:

Մերի ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

 

 

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031