Բրիտանական «Esquire» ամսագրի սեպտեմբերյան համարի դեմքը ֆուտբոլիստ Դեյվիդ Բեքհեմն է: Ամսագրին տված հարցազրույցում Դեյվիդը մանրամասներ է պատմել իր անձնական կյանքից, ասել է այն, ինչի մասին երբեք չի բարձրաձայնել. օրինակ, որ շատ մտերիմ է արքայազն Ուիլյամի հետ, խոսել է նաեւ իր բնավորության, թուլությունների, հավակնությունների մասին: Դեյվիդը նշել է, որ արքայազն Ուիլյամի հետ շփվելը հեշտ է, քանի որ նա սպորտի սիրահար է, եւ իրենք ընդհանուր հետաքրքրություններ ունեն:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ