Հուլիսի 19-ից Հայաստանի վաստակավոր կոլեկտիվ «Բերդ» անսամբլը` ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Կարեն Գեւորգյանի ղեկավարությամբ մեկնել է Եվրոպա` մասնակցելու Ֆրանսիայում, Իսպանիայում եւ Բելգիայում անցկացվող ժողովրդական պարերի փառատոնների: «Բերդը» 35 օր շարունակ 25 մենահամերգով հանդես է գալիս Ֆրանսիայի եւ Իսանիայի մի շարք քաղաքներում:
Կարեն Գեւորգյանի խոսքով` համույթի ելույթներին ներկա են գտնվում օտարերկրացի հազարավոր հանդիսատեսներ. «Բերդի» ելույթներին արձագանքել են ֆրանսիական մի շարք լրատվամիջոցներ: Նրանք բարձր են գնահատել հայկական մշակույթը` շեշտելով, որ «մի քանի տասնյակ հոգով պարի լեզվով պատմում են Շառլ Ազնավուրի երկրի պատմությունը»: Համերգներն անցնում են հոտնկայս ծափահարություններով, կարելի է ասել` հանդիսատեսը թույլ չի տալիս, որ արտիստները բեմից հեռանան: Մրցանակային տեղեր չկան, յուրաքանչյուր երկիր ներկայացնում է իր մշակույթը»,- նշում է Կարեն Գեւորգյանը:
«Բերդը», ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, Եվրոպայում կլինի մինչեւ օգոստոսի 27-ը: