ՀՀ գլխավոր դատախազին էին դիմել «Ֆյուչըրլեքս» փաստաբանական կազմակերպությունն ու «Փրկենք կենդանիներին» կենդանիների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունը:
Դիմումատուները ահազանգում էին, որ Երեւանի քաղաքապետարանի եւ առեւտրի վարչության կողմից ներկայացրած թափառող շների ամենամյա թիվն ուռճացված է: Ըստ նրանց՝ չեն կատարվել հետազոտություններ, իսկ «քաղաքապետարանի կարիքների համար թափառող կենդանիների վնասազերծման ծառայություններ» ձեռք բերելու նպատակով հայտարարված մրցույթին ներկայացրել են շների թիվը՝ 46 000: Այս թիվը 1 միլիոնանոց Երեւանի համար ներկայացնելը, դիմումատուների կարծիքով, անհավանական է, ինչպես եւ այն 180 000 000 դրամ գումարը, որը հատկացվում է թափառաշրջիկներին վնասազերծելու նպատակով:
Համեմատության համար նրանք բերել էին նաեւ 10 միլիոնանոց Մոսկվայի օրինակը, ուր հաշվարկվել է 25 000 շուն:
Ակնհայտ էր, որ դիմումատուները բարձրացրել էին փողերի լվացման հարց:
Կարդացեք նաև
Մեր աղբյուրի տեղեկացմամբ, գլխավոր դատախազությունից դիմումն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն:
Նույն աղբյուրի պնդմամբ, ԱԱԾ են կանչվել պատկան մարմնի ներկայացուցիչները: