Մեկ ամսից Ղրիմում մի հետաքրքիր ֆորում է լինելու, ինչին մասնակցելու համար այնտեղ կհավաքվեն աշխարհի տարբեր երկրներից ժամանած շիկահեր կանայք: «Շիկահերները հանուն…» խորագիրը կրող ֆորումի կազմակերպիչները նշում են, որ իրենց դռները բաց են բոլոր շիկահերների առջեւ: Ֆորումի շրջանակներում նախատեսված է հանգանակություն, իսկ հավաքված գումարը կփոխանցվի էկոլոգիական խնդիրներով զբաղվող ֆոնդերին:
Ի դեպ՝ Ղրիմում արդեն հատուկ շիկահերների համար նախատեսված ժամանցի, զվարճանքի եւ այլ օբյեկտներ են բացվել:
Լիկա ԳԼԱՄՈՒՌՅԱՆ