Գարիկ Պապոյանը, նույն ինքը` «Վիտամինի»Գարիկը, հանրության կրկին ներկայացավ իր նոր երգով: Այս անգամ եւս, նա իր ոճի մեջ է` կիթառ, հարվածային գործքիքներ…
«Մարդկաին էակներ». երգի անունն է, որը օրեր առաջ տեղադրվել է «Vitamin Club»-ի եւ Գարիկի youtub-ի էջերում: Երկու տեղում էլ այն ունի ավելի քիչ դիտումներ` համեմատած երկու այլ օգտատերի, ովքեր նույնպես երգը տեղադրել են youtub -ում: Ամենաշատը դիտվել է Մարիամ Սարգսյանինը`3000-ից ավելի:
Հետաքրքիր է նաեւ, որ օգտատերերի կողմից տեղադրված տեսահոլովակները, բացի դիտումներից, տարբերվում են նաեւ իրենց տեւողությամբ: Մեկը 4 րոպե է, մյուսը` 8: Վերջինի տեսահոլովակնելն է հետաքրքիր: Երեւի թե նրանք բառացի են ընդունել երգի վերնագիրը, եւ սիրողական մակարդակով նկարահանել են հեծանվորդների «հավաքը», բացահայտելով նրանց` «Մարդկային էակ»-ի կերպարը:
«Եթե չտեսնեյի տեսահոլովակի մեջ Գարիկին, կյանքում չէի մտածի, որ հայ է երգիչը»,- մեկնաբանաել էր մի օգտատեր: Սա միակ կարծիքը չէ երգի մասին, դրանք շատ են եւ դրական:
Արամ Արարատյան