Լրահոս
Օրվա լրահոսը

Գրաֆիկական աշխատանքների և տարազների ցուցադրություն

Օգոստոս 02,2012 14:40

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի (ՀԵՀ) աջակցությամբ Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիան և «Հայաստանի ոչ պետական բուհերի ուսանողական կենտրոն» ՀԿ-ն օգոստոսի 1-ին ՀԵՀ-ում կազմակերպել էին  «Ամառային գույներ» խորագրով ցուցահանդեսը, որտեղ բուհի ուսանողները ներկայացրել էին իրենց գրաֆիկական աշխատանքները և մոդելավորած հայկական ազգային տարազները։

Գեղեցիկ արվեստների ազգային ակադեմիայի ռեկտոր Էդուարդ Սեդրակյանը ցուցահանդեսի բացման խոսքում նշեց, որ ակադեմիան գործունեության 16 տարիների ընթացքում ավելի քան 170 ներբուհական, միջազգային, հանրապետական ցուցահանդեսների է մասնակցել։ Բուհի ուսանողները մոտ 60 միջազգային ցուցահանդեսներից Հայաստան են վերադարձել բարձրակարգ դիպլոմներով։ Էդուարդ Սեդրակյանը նկատեց, որ նման ցուցադրություններում են ծնվում մեծ մրցույթները, այստեղ են կոփվում ստեղծագործողները, և այս փոքրիկ քայլերն են, որ տանում են դեպի միջազգային մեծ ասպարեզ։

«Ամառային գույներ» խորագրով ցուցադրությանը ներկայացվեց 6 ուսանողի 32 աշխատանք։ Միջոցառման նպատակն էր հնարավորություն տալ ուսանողներին ներկայացնել իրենց ստեղծագործություններն ավելի մեծ լսարանի, ինչպես նաև երիտասարդության շրջանում սերմանել սեր արվեստի ու գեղեցիկի նկատմամբ։

 

  Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031