Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2012թ. հուլիսի 1-ի դրությամբ Հայաստանում պաշտոնապես գրանցված գործազուրկները՝ 65100 են: 2012թ. հուլիսի վերջի դրությամբ աշխատանք փնտրողների թիվը Հայաստանի Հանրապետությունում եղել է 77004 մարդ, նրանցից 65053-ը եղել են գործազուրկ: Փաստորեն, պաշտոնապես գրանցված գործազուրկների ընդհանուր թվից աշխատանք չի փնտրել 47-ը: Երևանում 23682 աշխատանք փնտրողներից 21334-ը եղել են գործազուրկ:
2012թ. առաջին կիսամյակում աշխատանքով ապահովվել է՝ հունվարին՝ 659, փետրվարին՝ 881, մարտին՝ 965, ապրիլին՝ 948, մայիսին՝1037, իսկ հունիսին 941 մարդ:
Նպաստաառու գործազուրկները 2012թ. առաջին կիսամյակում եղել են՝ հունվարին 14100, փետրվարին՝ 13600, մարտին՝ 13300, ապրիլին՝ 13800, մայիսին՝ 13300, հունիսին՝ 12700:
Նշենք նաև, որ գործազրկության նպաստի միջին չափը այդ ամիսներին կազմել է՝ հունվարին՝ 16500, փետրվարին՝ 16235, մարտին՝ 16195, ապրիլին՝ 15883, մայիսին՝ 16139, հունիսին՝ 16347դրամ:
Կարդացեք նաև
«ՓԱՍՏԻՆՖՈ»