Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության հայտարարությունը

Օգոստոս 02,2012 13:36

Գոհունակությամբ հայտնում ենք, որ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության շուրջ բավական երկար ժամանակ ձգձգվող վեճը վերջապես գտավ իր տրամաբանական ու արդարացի հանգուցալուծումը: Այլևս պետական բոոր օղակներում իբրև Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցություն նշվում է ատենապետ Գևորգ Պերկուպերկյանի անունը,  կուսակցության անվան հետ խաղացող, նրան այլ քաղաքական ուժին իբրև գործիք ծառայեցնել փորձող բոլոր անձինք մեկընդմիշտ վտարված են:

Ելնելով այս իրականությունից` ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հայտարարում է.

Հայցում ենք մեր շարքայինների, համակիրների, Սփյուռքի բոլոր կազմակերպական կառույցների ներողամտությունն այս անցանկալի խնդիրը երկար ձգձգելու և կուսակցության անվան հետ կապված շահարկումների համար:

  1. Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցությունը հայտարարում է նոր ուղու քաղաքականություն: Այսուհետ Հնչակյան կուսակցությունը լինելու այնտեղ, որտեղ ոտնահարվում են մարդու իրավունքները, չեն պաշտպանվում ընկերային ազատությունները, կան հալածյալ և շահագործ հայեր:
  2. ՍԴՀԿ-ն սկսում է իր կազմակերպական կառույցների, շրջանների հզորացման գործընթաց՝ հիմնված կուսակցության 125-ամյա գաղափարախոսության, ունեցած փորձի և հավատամքի վրա:
  3. Իբրև հիմնական պայքարի թիրախ հայտարարում է օլիգարխիան, որ վերջին 20 տարիներին, ունենալով տնտեսական, կրիմինալ ու քաղաքական լծակներ, դեգրադացրել է Հայաստանի քաղաքական ու տնտեսական դաշտը՝ այն փորձելով դարձնել սեփական հարստացման միջոց և խողովակ:
  4. Կրկին ակտիվացվում է ՍԴՀԿ «Սարգիս Տխրունի» ուսանողական-երիտասարդական միությունը՝ իբրև երիտասարդների շահերի պաշտպան, նրանց խնդիրների բարձրացման, հասարակական հնչեղություն տալու հարթակ, որը կգտնվի այնտեղ, որտեղ հայ երիտասարդն է՝  իր խնդիրներով, հոգսերով, ոտնահարված իրավունքներով և լուծման կարոտ հոգսերով:

 

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության Հայաստանի վարչությունը զանգվածային լրատվամիջոցներին խնդրում և հորդորում է առավել նրբանկատ լինել կուսակցության գործունեությունը լուսաբանելիս՝ ՍԴՀԿ-ից վտարված անձերին իբրև հնչակյան չներկայացնելու կոչով: ՍԴՀԿ-ն Հայաստանում միակն է, գրանցված է Արդարադատության նախարարության պետական ռեգիստրում՝ ատենապետ ունենալով Գևորգ Պերկուպերկյանին և իբրև ղեկավար մարմին՝  ՍԴՀԿ Հայաստանի վարչությունը հետևյալ կազմով.

  1. Արթուր Հայրապետյան
  2. Վոլոդյա Ազատյան
  3. Վարազդատ Եղիազարյան
  4. Խաչիկ Սարգսյան
  5. Հովհաննես Տերտերյան
  6. Արտյոմ Խոյեցյան
  7. Գևորգ Պերկուպերկյան

 

ՍԴՀԿ Հայաստանի վարչության մամլո դիվան

02.08.2012

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031