Լրահոս
Օրվա լրահոսը

Կարտոֆիլի ցեցի «դեսանտ»՝ Թուրքիայից Հայաստան

Օգոստոս 02,2012 12:16

Ֆերմերներն ահազանգում են, որ Հայաստանում տարածվել է կարտոֆիլի ցեցը: Ըստ նրանց՝ իրավիճակը չափազանց սրված է: Ֆերմեր Վարուժան Խոդոդանյանն այս կապակցությամբ այսօր «Հայելի» ակումբում նշեց. «Դեռ անցյալ տարի ահազանգել ենք գյուղնախարարություն: Սակայն ոչ մի քայլ չի ձեռնարկվել, քանի որ գյուղնախարարությունն այսօր ամենաանշնորհակալ կազմակերպությունն է: Ու կարող եմ ասել, որ այդ նախարարությունը պետք էլ չէ Հայաստանի տիպի երկրների համար: Նրանք իրենց աթոռի համար են միայն մտածում, իրեն աթոռը գրկել են ու նստել»:

Ֆերմերները տեղեկացրին, որ ցեցը Թուրքիայից է եկել Հայաստան: Այն հիմնականում տարածված է Արարատյան դաշտավայրում, ինչի պատճառով գյուղացիներն արդեն հսկայական վնասներ են կրել, մասնավորապես մեկ հեկտարի մեջ մեկ միլիոն դրամ են կորցնում: Ֆերմերները կես կատակ կես լուրջ և մտահոգությամբ նշեցին, որ սեպտեմբերին ոչ թե գյուղացիները, այլ ցեցն է կարտոֆիլն իրացնելու: Եվ նման անտարբերության դեպքում ոչ միայն կարտոֆիլը, այլև՝ պոմիդորն ու կաղամբը:

Դառնալով կարտոֆիլի արտահանման հարցերին ֆերմերները նշեցին, որ Թուրքիան և Վրաստանը պայմանավորվածություն ունեն և Հայաստանին թույլ չեն տալիս մուտք գործել վրացական շուկա, դա էլ է մաֆիայի ձեռքին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031