Օգոստոսի 1-ին, ժամը 18.20-ին Գյումրիի շտապօգնության ծառայությունից տեղեկություն է ստացվել, որ Անուշավան գյուղի մոտ տեղի է ունեցել ավտոպատահար և կան տուժածներ:
Դեռևս չբացահայտված հանգամանքներում բախվել են «Օպել Վեկտրա» մակնիշի 23 TT 708 պ/հ (վարորդ` Սրատակ գյուղի բնակիչ, 1987 թ. ծնված Գեյիմ Տեր-Գրիգորյան) և «ՊԱԶ 672» մակնիշի 0852Լ պ/հ (վարորդ` Պեմզաշեն գյուղի բնակիչ, 1949 թ. ծնված Զ. Դավթյան) ավտոմեքենաները։
Պատահարի հետևանքով ստացած տարբեր մարմնական վնասվածքներով Գյումրիի Ավստրիական մանկական հիվանդանոց և Գյուլբենկյանի անվան բժշկական կենտրոն են տեղափոխվել «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ` Սարատակ գյուղի բնակիչներ, 1989 թ. ծնված Նաիրա և 2011 թ. ծնված Լևոն Տեր-Գրիգորյանը:
Ըստ բժիշկների` Ն. Տեր-Գրիգորյանի առողջական վիճակը բավարար է, իսկ Լ. Տեր-Գրիգորյանինը` ծանր:
Կարդացեք նաև
ԱԻՆ