
Օգոստոսի 1-ին, ժամը 23.20-ին, ոստիկանության ծառայողները Երևանի Աբելյան փողոցում գտնվող կոշիկի նորոգման կրպակից բերման են ենթարկել 1976 թ. ծնված Վրեժ Ս.-ին և 1962 թ. ծնված Հայկ Ջ.-ին:
Նշված կրպակից հայտնաբերվել են տարբեր տարաներ՝ թմրամիջոցի նմանվող հեղուկներով, ներարկիչներ, «Դիմեդրոլ»-ի դեղահաբ և բամբակյա խծուծներ:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
ՀՀ ոստիկանություն
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: