Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Տարեվերջին չորս տոկոսից ցածր գնաճ են կանխատեսում

Օգոստոս 02,2012 11:58

Ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանն այսօր կառավարության նիստի սկզբում ներկայացրեց ընթացիկ տարվա տնտեսական ցուցանիշը: Ըստ նրա, տնտեսական ակտիվության ցուցանիշները բավականաչափ հուսադրող են: Նախորդ տարվա հունվար-հուլիսի նկատմամբ այս տարի 7,8 տոկոս է տնտեսական ակտիվությունը: Արդյունաբերությունն աճել է 13 տոկոսով, գյուղատնտեսությունը՝ 8,1 տոկոսով, շինարարության ոլորտի աճն էլ բնակչության միջոցների հաշվին է արձանագրվել: Աճել է նաեւ ծառայությունների ծավալը՝ 12 տոկոսով:

Նախարարը շեշտեց որ ոչ պաշտոնական տվյալներով, տնտեսությունն այս ամիսներին աճել է 6,5 տոկոսով: Հունվար-հուլիսին գնաճը կազմել է 2,2 տոկոս , իսկ միայն հուլիսին 1, 5 տոկոս գնանկում է գրանցվել:

Վաչե Գաբրելյանը նկատեց, որ գնանկումը միշտ լինում է հուլիս օգոստոսին ու տատանվում է երկուսից երեք տոկոսի սահմաններում: Նախարարի խոսքերով, գնաճի ցուցանիշն ամբողջովին հասանելի է ու տարեվերջին կլինի հաստատված թիրախին շատ մոտիկ: Նրա գնահատականներով, այն կլինի չորս տոկոսից ցածր, եթե անկանխատեսելի զարգացումներ միջազգային շուկաներում չլինեն:

Ինչ վերաբերում է բյուջետային գնահատականներին, ըստ նախարարի, հուլիսի համար հարկերն ու սոցվճարները նախատեսված են եղել 79,5 միլիարդի չափով, հավաքվել է 80,5 միլիարդ, հունվար-հուլիսին պետբյուջեի եկամուտները եղել են 489,6 միլիարդ դրամ` կազմելով 9 ամսվա համար ծրագրավորված 638 ,2 միլիարդի 76, 7տոկոսը: Հարկային եկամուտներն եւ պետական տուրքերը եղել են 475 միլիարդ դրամ` կազմելով 9 ամսվա ծրագրերի համար 75 , 9 տոկոսը: Ինչ վերաբերում է ծախսերին, դրանք կազմել են 503,9 մլիարդ դրամ, ինչը 9 ամսվա համար ծրագրավորված 689 միլիարդ դրամի 73,1 տոկոսն է: Նա ասաց, թե բոլոր նախադրյալները կան, որ տնտեսական տեմպը բարվոք է ու վստահ են տնտեսական աճի շարուկականության վրա:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031