Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածություններից

Օգոստոս 02,2012 11:34

Իսկ չեխերը հրաժարվում են թռչել

Դատելով ամենից, «Զվարթնոցը» դժգոհ է մնացել «Արմավիայի» հետ ձեռք բերված պայմանավորվածություններից, որոնք կնքվեցին այս տարվա գարնանը:
Պատահական չէ, որ ավիաընկերության կողմից պարտքերի մարման ամենաչնչին ուշացմանը «Զվարթնոցը» պատասխանում է կոշտ գործողություններով` ընդդեմ «Արմավիայի», ստեղծելով արհեստական քաշքշուկներ, թռիչքների ուշացումներ, ինչից տուժում են ուղեւորները:
Հիշեցնենք, որ «Արմավիան» պահանջում էր «Զվարթնոցից» իջեցնել օդանավակայանի մատուցած ծառայությունների գները, որոնք ամենաթանկն են ոչ միայն Կովկասում, այլեւ ԱՊՀ-ի եւ Միջին Արեւելքի ողջ տարածաշրջանում:
Օրինակ, Սիրիայի Հալեպ քաղաքի օդանավակայանում «Արմավիայի» ինքնաթիռները վառելիքով լիցքավորվում են շատ ավելի էժան, քան «Զվարթնոցում»: Մեկ տոննայի դեպքում տարբերությունը հասնում է 250 դոլարի։
Ի դեպ, մեր տեղեկություններով, «Արմավիա» ավիաընկերությունում պայմանագրային հիմունքներով աշխատող չեխ օդաչուները հրաժարվում են թռչել դեպի Սիրիա, քանի որ Չեխիայի արտգործնախարարությունը հորդորել է իր երկրի քաղաքացիներին՝ զերծ մնալ հակամարտության օջախներ այցելելուց։ Թռիչքները դեպի Սիրիա իրականացնում են բացառապես հայ օդաչուները։

 

«Հայոց աշխարհ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031