Լրահոս
Օրվա լրահոսը

Սոս Սարգսյան. Էնտեղ պուրակ չկա, աղբանոց է

Օգոստոս 02,2012 11:32

Ճարտարապետների միությունում երեկ կայացած հանդիպման ժամանակ քննարկում է ծավալվել հայտնի և սիրված դերասան Սոս Սարգսյանի  ՙՀամազգային թատրոնի՚  շենքի կառուցման համար ընտրված տարածքի շուրջ: Շատ ճարտարապետներ գտնում են, որ  «Համազգային թատրոնը», որն արդեն 20 տարվա կենսագրություն ունի, անպայման պետք է շենք ունենա, սակայն դրա համար ընտրված է սխալ տարածք, շրջանառության մեջ դրված նախագծով խախտվում են բազմաթիվ քաղաքաշինական նորմեր և քաղաքի գլխավոր հատակագիծը: Հարցի շուրջ Hayeli.am-ը զրուցեց  ՙՀամազգային թատրոնի հիմնադիր, սիրված դերասան Սոս Սարգսյանի հետ:

Վարպե՛տ, ինչե՞ս եք:

Այդքան էլ լավ չեմ, հիվանդ եմ մի փոքր:

Վարպե՛տ, Համազգային թատրոնի շենքի կառուցման շուրջ աղմուկ է բարձրացել, ինչպե՞ս եք վերաբերվում այդ ամենին:

Շատ վատ, աղբանոցում ուզում ենք թատրոն կառուցել, պարզվում է` չակերտավոր խելոքներ կան, որ դեմ են թատրոն սարքելուն: Աղբանոց ա էնտեղ, ուրիշ ոչ մի բան:

Թատրոնի շենքի տեղը Դո՞ւք եք ընտրել: /Համազգային  թատրոնի շենքընախատեսվում է կառուցել Մաշտոցի պուրակի եւ Սարյան փողոցի` գլխավոր փոստիմիջակայքում ընկած տարածքում, որը ներառված է կառուցապատման փուլում գտնվող Երևանի Գլխավոր պողոտայի տարածքում-խմբ./:

Ո՛չ, գլխավոր ճարտարապետը:

Ճարտարապետների մտահոգությունը տեղին է վերաբերում, ասում են` տարածքը ճիշտ չէ ընտրված:

Շատ բան են ասում, ա՛յ բալա, ի՞նչ անեմ, որ ասում են: Ով ինչ կասի, չգիտեմ, բայց իմ կարծիքով` շատ լավ տեղ ա ընտրված:

Քաղաքապետարանում նախագծի քննարկումներին մասնակցե՞լ եք:

Իհա՛րկե:

Արդյո՞ք շենքը միայն թատրոնի է համար է լինելու, թե՞ ուրիշ նպատակով էլ էծառայելու:

Ո՛չ, թատրոն, միայն թատրոն:

Ինչպիսի ՞ շենք է լինելու, քանի՞ հարկանի:

Դե, թատրոնի չափ, տեսնենք էլի:

Ասում են` վիթխարի կառույց է լինելու:

Ա՛յ բալա ջան, վիթխարի թատրոնի շենք կլինի՞, ինչ վիթխարի կառույց, էնտեղ շատ-շատ

մի երեքհարկանի շենքի չափ պիտի լինի էլի:

Վարպե՛տ, իսկ շենքի կառուցման ծախսերն ո՞վ է հոգալու, պետությո՞ւնը:

Պետությունը խոստում չի տվել, դեռ չգիտեմ, պետք է մասնավոր մարդկանց, ընկերություններին խնդրենք, որ օգնեն:

Նախագիծն արդեն հաստատվա՞ծ է:

Դեռ ոչ:

Նախագծի հեղինակն ո՞վ է:

Պողոսյան Հրաչիկը:

Ի՞նչ եք կարծում, վարպե՛տ, այս աղմուկը ո՞ւմ դեմ է` Ճարտարապե՞տի, Ձե՞ր, թե ՞թատրոնի:

Ես ի՞նչ գիտեմ, մարդիկ կան, որ ամեն ինչի դեմ են, հիմա դեմ են. ի՞նչ իմանամ` ում են դեմ` ինձ են դեմ, Հրաչիկին են դեմ, թատրոնին են դեմ կամ հարևանին են դեմ…. Դեմ են էլի~, միշտ դեմ են` ամեն ինչին, էդպիսի մարդիկ կան:

Վարպե՛տ, հայտնի է, որ Դուք, բացի հայտնի ու ժողովրդի կողմից շատ սիրված դերասան լինելուց, նաև լավ և սկզբունքային մոտեցումներ ունեցող քաղաքացի եք: Տարիներ առաջ ինձ հետ հարցազրույցներից մեկի ժամանակ Դուք նշեցիք, որ Ձեզ համար կանաչը` թուփն ու ծառը, մայրաքաղաքային մշակույթ են : Նախագծին ընդդիմացողները պնդում են, որ այն տարածքում, որտեղ նախատեսվում է կառուցել Համազգային թատրոնը, պետք է պուրակ լինի: Դա կանաչ գոտու տարածք է, ոչ թե շենքի:

Չէ, ա՛յ ցավդ տանեմ, գնացեք տեսեք, էդտեղ պուրակ կա՞:  Կա աղբանոց, կա քար, կա բետոն, ուրիշ ոչ մի բան չկա: Էնտեղ ոչ մի ծառ չկա, ոչ մի ծառ չենք կտրելու, մենք ծառ կտրող չենք, այս տարի 5000 ծառ ենք տնկել տարբեր տեղերում, մենք տնկի դնող ենք, կտրող չենք:

Շնորհակալություն, վարպե՛տ, կներեք, որ անհանգստացրի, առո՛ղջ եղեք:

Ես եմ շնորհակալ:

 

Հարցազրույցը` Կարինե Սարիբեկյանի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031