Ալյուրի շուկայում 3 տոկոսի գնաճ է արձանագրվել։ «Ժողովուրդ»-ն տեղեկացավ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամլո խոսնակ Գայանե Սահակյանից։ «Հունիսի համեմատ հուլիսին նկատվել է ալյուրի գների բարձրացում։ Գնային բարձրացումները պայմանավորված են շուկայում արձանագրված թանկացումներով։ Ե՛վ ամերիկյան, ե՛ւ լոնդոնյան բորսաներում բարձրացել է ցորենի գինը։ Ու թեեւ հանձնաժողովը վարույթ սկսելու համար որեւէ հիմք չունի, ամեն դեպքում, ալյուրի շուկայում ուսումնասիրություններն արվում են։ Այս պահի դրությամբ 10-20 դրամի թանկացումն անխուսափելի էր»,- ներկայացրեց մամլո խոսնակը:
«Ժողովուրդ»