Հատված «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ ԱՐՄԵՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ հետ հարցազրույցից:
–Նախորդ ամառ ձեր կուսակցությունը միջկուսակցական խորհրդակցությունների, քննարկումների շարք սկսեց խորհրդարանական ընտրություններին միասնական ձեւաչափով գնալու նպատակադրումով։ Նախագահական ընտրություններին ընդառաջ մտադիր չե՞ք նման գործընթաց նախաձեռնել։
-Իհարկե, քաղաքական գործընկերների հետ լինում են տարբեր քննարկումներ։ Արդյունքում ինչ լուծումների կհանգենք՝ ժամանակը ցույց կտա։ Ամեն դեպքում, մեզ համար կարեւորն այն է, որ ընտրություններն այնպես անցնեն, որ Հայաստանից արտագաղթը կասեցվի։ Առնվազն՝ չավելանա, ինչպես տեղի ունեցավ 2008թ. նախագահական ընտրություններից հետո, երբ տասնյակ հազարավոր հայեր հեռացան հայրենիքից։ Տեսնենք՝ ինչպես կզարգանան իրադարձությունները։
Մի քանի անգամ ասել եմ, որ այս պահի դրությամբ ընդդիմադիր դաշտում, չասեմ միակ՝ առավել խարիզմատիկ լիդերը Րաֆֆի Հովհաննիսյանն է։ Եվ եթե գոնե այս ընտրություններում ընդդիմադիր ուժերը սատարեն «Ժառանգության» թեկնածուին, ինչպես մենք ենք շատ անգամ մեր գործընկերներին աջակցել տարբեր ընտրությունների ժամանակ, կարծում եմ, բավական արդյունավետ քայլ արած կլինենք. փորձելով համախմբել ընդդիմադիր դաշտը՝ կփորձենք նաեւ լուծումներ առաջարկել ստեղծված իրավիճակից դուրս գալու համար։
Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ
Կարդացեք նաև
«Հայոց աշխարհ»