Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լեւոն Սարգսյան. Սիրիայի հայ համայնքում բացարձակապես խուճապ չկա

Օգոստոս 02,2012 11:22

ԵՊՀ աստվածաբանության ֆակուլտետի հայ եկեղեցու պատմության ամբիոնի վարիչ, ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Լեւոն Սարգսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հավաստիացրեց, որ Սիրիայի հարցում խուճապի մատնվելու անհրաժեշտություն չկա։ Սիրիայում ՀՀ նախկին դեսպանը հուլիսի 7-ին է վերադարձել Հալեպից։

 – Պարոն Սարգսյան, ի՞նչ վիճակում են գտնվում Սիրիայում ապրող մեր հայրենակիցները։ Հայաստանում նկարագրվող տեղեկությունները խուճապ են առաջացնում։

 

– Ո՛չ, ես վերջերս եմ եղել Սիրիայում, մոտ 4-5 օր մնացել եմ այնտեղ։ Իհարկե, իրականությանը չեն համապատասխանում այն բոլոր լուրերն ու լրատվական միջոցների հաղորդած տեղեկությունները, թե խուճապ է այնտեղ։ Համայնքում բացարձակապես խուճապ չկա։ Ես հանդիպել եմ բոլոր համայնքապետերի հետ ե՛ւ Հալեպում, ե՛ւ Դամասկոսում, բոլոր կուսակցությունների եւ գործող միությունների ղեկավարների հետ։ Կրկնում եմ՝ բացարձակապես խուճապ չկա:

– Արտագաղթի տրամադրվածություն չկա՞ Սիրիայում։

– Ո՛չ, արտագաղթի տրամադրություն բացարձակ չկա։

– Այդ դեպքում ինչո՞վ է բացատրվում բազմաթիվ քաղաքացիների հոսքը Հայաստան, որոնք նաեւ անձնագրեր ստանալու խնդրանքով են դիմում։

– Ես կարող եմ ասել, որ անձնագրեր ստանալու խնդրանքով սիրիահայերը դիմում են ոչ թե հիմա, այլ «Երկքաղաքացիության մասին» օրենքի ընդունումից հետո։ Այնպես որ, միշտ էլ եղել է հոսքը, գուցե հիմա մի քիչ ավելացել է. ավելի շատ մարդիկ են ցանկանում դառնալ երկքաղաքացի։ Կարծում եմ՝ դա էլ բնական է, մարդիկ ինչ-որ տեղ ապահովություն են փնտրում, անվտանգություն են փնտրում։ Հիմա Հայաստանում այդքան էլ մեծ չէ սիրիահայերի թիվը։ Եթե չմոռանանք, որ ամառ է, մարդիկ գալիս են հանգստանալու։

– Այնուամենայնիվ, Հայաստան եկածների թիվն ավելացել է։

– Իհարկե, այդ իրավիճակի հետ կապված՝ մարդկանց թիմն ավելացել է, բայց դա այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է:

– Հայաստանում այնպիսի տպավորություն է, որ Սիրիայում մարդիկ իրենց տներում չեն կարողանում հանգիստ նստել, անընդհատ ռումբեր են պայթում, կրակոցներ են հնչում։ Դուք ի՞նչ եք տեսել Հալեպում եւ Դամասկոսում։

– Իմ այնտեղ եղած ժամանակ անընդհատ ռումբեր չէին պայթում, կրակոցներ չէին լսվում: Ավելի ճիշտ, հեռվում լսում էին, որովհետեւ Սիրիայի կառավարական զորքերը որոշակի գործողություններ էին ձեռնարկել այսպես կոչված «սիրիական ազատ բանակի» դեմ։ Հիմա, իհարկե, Հալեպում որոշ մարտական գործողություններ կատարվում են՝ երեկ, դրա նախորդ օրը։ Նույնիսկ համաշխարհային լրատվամիջոցներն աղմկում են, որ այսօր եւս շարունակվում է, բայց օրական 3 անգամ, եթե ոչ ավելի, ես կապի մեջ եմ մտնում ՀՀ գլխավոր հյուպատոսի հետ։ Այսօր (արդեն երեկ- խմբ.) բավականին խաղաղ էր Հալեպում։)

Թ. ԹՈՎՄԱՍՅԱՆ

«Ժողովուրդ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031