Մեդիամաքս: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը առաջիկա օրերին աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա:
Ինչպես հաղորդում է Կրեմլի պաշտոնական կայքը, օգոստոսի 8-ին Մոսկվայում կկայանա Սերժ Սարգսյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում երկու երկրների ղեկավարները կքննարկեն քաղաքական, տնտեսական, հումանիտար ոլորտներում երկկողմ համագործակցության առանցքային հարցեր:
Կարդացեք նաև
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել Հայաստանի եւ Ռուսաստանի փոխգործակցության հարցը եվրասիական գործընթացներում, մասնավորապես, ԱՊՀ եւ ՀԱՊԿ շրջանակներում, ինչպես նաեւ տարածաշրջանային, միջազգային օրակարգի խնդիրներ, իրավիճակը Հարավային Կովկասում:
2012թ. հունվար-մայիս ամիսներին Հայաստանում ռուսաստանյան ներդրումների ընդհանուր ծավալը գերազանցել է $2.8 մլրդ-ը, երկկողմ առեւտրաշրջանառությունը կազմել է $434.8 մլն: