Այսօր Լոնդոնի օլիմպիական խաղերում Հայաստանը կրկին մասնակից չունի: Իսկ վաղը ասպարեզ մտնելու են մեր հանրապետության երեք ներկայացուցիչներ ու դժվար է ասել, թե նրանցից մեդալների ակնկալիք կա՞, թե ոչ:
Գյումրեցի 85 կգ քաշային ծանրորդ Արա Խաչատրյանը երկամարտի 380 կգ նախնական պատվերով ընդգրկված է «B» խմբում: Իսկ երկրորդ խմբից հաճախ չէ, որ մեդալակիրներ են դառնում: Այդուհանդերձ, ուժեղագույնների խմբում կան մարզիկներ, որոնց նախնական պատվերներն այնքան էլ բարձր չեն: Այնպես որ, հաջող հանդես գալու դեպքում, բացառված չէ, որ հայ ծանրորդը կարողանա շրջանցել նրանցից մի քանիսին:
Օգոստոսի 2-ին միանգամից երկու մասնակից կունենանք հեռացատկի օլիմպիական մրցաշարում: Վազքուղի են մտնելու Վարդան Փահլեւանյանն ու Արսեն Սարգսյանը, որոնք սկսզբում հանդես են գալու որակավորման փուլում: Օլիմպիական խաղերի պաշտոնական կայքում մեր երկու հեռացատկորդների անվան դիամաց գրանցված է նխնական 8.20 մետր: Կբավարաի՞ այդ արդյունքը եզրափակիչ մտնելու համար, ցույց կտա պայքարը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ