Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Վանո Սիրադեղյանի կինն ասում է՝ «Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են»

Օգոստոս 02,2012 10:53

Հատված Վանո Սիրադեղյանի կնոջ՝ Խնկո Ապոր անվան գրադարանի տնօրեն Ռուզան Տոնոյանի հարցազրույցից:

Վերջերս Վանո Սիրադեղյանի անվան շուրջ ակտիվություն է սկսվել։ Ձեր կարծիքը հետաքրքիր է։ Ինչպե՞ս եք վերաբերվում Վանո Սիրադեղյանի վերադարձի շուրջ ստորագրահավաքին, այն բանին, որ հանկարծ բոլորը նորից սկսեցին խոսել Վանոյի մասին։

– Չգիտեմ ինչ ասեմ։ Երբ որ նա այստեղ էր, ցեխ էին շպրտում, հիմա էլ որ չկա, աղմկում են, ուզում են, որ գա։ Դե, երեւի պետք է մարդկանց, որ չեն մոռանում։ Չեմ ուզում այս թեմայով ոչինչ խոսել։

Երկու տարի է՝ Վանոն լուռ է։ Առաջ գոնե հոդվածներ էր գրում։ Ինչո՞ւ հիմա չի խոսում։

– Ի՞նչ իմաստ ունի, որ խոսի։ Ի՞նչ ասի։ Ինչ որ պետք էր, նա արդեն ասել է։

Նույնիսկ խոսակցություն եղավ, որ գնում է իրենց գյուղ, Երեւան է գալիս։ Իհարկե, մենք հասկանում ենք, որ սրանք լեգենդներ են։ Բայց մենք ինֆորմացիա ունենք, որ նա ողջ չէ հիմա, որ ամիսներ առաջ մահացել

է։ Սա ճի՞շտ է։

– Չկա նման բան։ Գիտեք, ես չեմ ուզում որեւէ բան մեկնաբանել։ Հարմար չեմ գտնում, չեմ ուզում այս թեմայով խոսել։ Ինչ ուզում են՝ թող խոսեն մարդիկ։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031