Լոնդոնի օլիմպիական խաղերում անհասկանալի բան է կատարվում հայաստանցի ծանրորդների հետ: Չեմպիոնական ոսկու մեր երկրորդ գլխավոր հավակնորդը՝ 69 կգ քաշային Մելինե Դալուզյանը, քիչ առաջ արժանացավ Առաքել Միրզոյանի դառը ճակատագրին: Պոկում վարժությունում հանդես գալով շատ անհաջող ( նա կարողացավ բարձրացնել ընդամենը 111 կիլոգրամ)՝ գյումրեցի մարզուհին պարտավոր էր կորցրած կիլոգրամները լրացնել հրումում: Հանուն ճշմարտության պիտի ասել, որ Դալուզյանը փորձեց դա անել՝ պայքարելով ծանրաձողի հետ: Սակայն ոչ միայն ի վիճակի չեղավ, այլեւ երկու անգամ ձախողելով 140 կիլոգրամը, վերջին մոտացման համար քաշն ավելացրեց եւս երկու կիլոգրամով ու… զրո ստացավ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ