Լրահոս
Օրվա լրահոսը

1000 խոշոր հարկատուներից «Բջնին» 49-րդն է

Օգոստոս 01,2012 19:31

Այս տարվա հունվար-հունիս ամիսների 1000 խոշոր հարկատուների առաջին հորիզոնականում կրկին «Հայռուսգազարդն» է, որը հարկային մարմիններին վճարել է 18 միլիարդ 52 միլիոն դրամից մի փոքր ավելի, իսկ մաքսայինին` 165 միլիոն դրամից մի քիչ ավելի:

Ըստ պետեկամուտների կոմիտեի հրապարակած ցուցակի, մեր հանրապետության 2-րդ խոշոր հարկատուն «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն» է, որը հարկայինին վճարել է 10 միլիարդ 174 միլիոն դրամ, եւ 1,166 միլիարդ դրամ էլ` մաքսայինին:

Խոշոր հարկատուների ցուցակում 3-րդ տեղում «Ալեքս գրիգն» է: Այս ընկերության մաքսային վճարներն ավելի են, քան հարկային մուտքերը, քանի որ ներմուծող ընկերություն է: «Ալեքս գրիգը» մաքսայինին վճարել է 7 միլիարդ, 255 միլիոն դրամ, իսկ հարկային մուտքերը կազմել են` 2,04 միլիոն դրամ:

«Ղ-տելեկոմը» (Վիվա Սելլ) ցուցակում 4-րդն է. հարկայինին վճարել է` 7 միլիարդ դրամից ավելի գումար, իսկ մաքսայինին` 253 միլիոնից ավելի:

1000 խոշոր հարկ վճարողներից 5-րդը «Արմենտելն է», որը հարկայինին վճարել է 5,508 միլիարդ դրամ, իսկ մաքսայինին` 570 միլիոն 714 հազար դրամ: «Արմենտելին» ցուցակում հաջորդում է բենզին ներկրող «Ֆլեշ» ընկերությունը, որի վճարները կազմում են` հարկայինին` մոտ 218 միլիոն դրամ, իսկ մաքսայինին «Ֆլեշը» վճարել է 4, 826 միլիարդ դրամ:

Այս տարվա առաջին 6 ամիսների ընթացքում Հայաստանի 7-րդ խոշոր հարկատուն «Հայաստանի էլեկտրական ցանցերն» են` 4,604 միլիարդ հարկային եւ մոտ 14 միլիոն դրամ` մաքսային վճարներով:

«Սիթի պետրոլ գրուպ» բենզինի բիզնեսով զբաղվող ընկերությունը հարկատուների 8-րդ հորիզոնականում է. այս ընկերությունը մաքսայինին վճարել է 3, 976 միլիարդ դրամ, իսկ հարկայինին`մոտ 173 միլիոն դրամ: Հանքարդյունաբերական «Դինո գոլդ մայնինգ» ընկերության հարկային վճարները կազմում են 2, 822 միլիարդ դրամ, իսկ մաքսային մուտքերը` 1,040 միլիարդ դրամ: 1000 խոշոր հարկատուներից 10-րդը Մեծամորի ատոմակայանն է, որի հարկային մուտքերը հունվար-հունիս ամիսներին կազմել են 2,994 միլիարդ դրամ, իսկ մաքսայինին վճարել է մոտ 92 միլիոն դրամ:

Հայաստանի բջջային օպերատորներից «Օրանժ Արմենիան» 1000 խոշոր հարկատուների մեջ 34-րդն է: Այս ընկերության հարկային վճարները կազմում են մոտ 705 միլիոն դրամ, իսկ մաքսային վճարները` 523 միլիոնից մի փոքր ավելի:

ԱԺ պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող Զարգացման հայկական բանկը 1000 խոշոր հարկատուների մեջ 188-րդն է: Այս բանկը հարկային այս տարվա 6 ամիսներին վճարել է 240 միլիոն դրամ, իսկ մաքսայինին` 237 միլիոն: Նույն պատգամավորին պատկանող «Բջնի» հանքային ջրերի գործարանը 49-րդն է` իր մոտ 900 միլիոն դրամ ընդհանուր հարկային վճարով:

Խոշոր հարկատուների ցուցակի 1000-րդ տեղում «Արմսվիթ» ընկերությունն է, որը զբաղվում է քաղցրավենիքի արտադրությամբ: «Արմսվիթի» հարկերի ընդհանուր գումարը 35 միլիոնից մի փոքր ավելի է:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031